Հաքերները կոտրել են iOS 6 օպերացիոն համակարգը

Հաքերներն արդեն հասցրել են կոտրել նոր թողարկված  iOS 6 օպերացիոն համակարգը: Վերջիններիս հաջողվել է կիրառել կոտրելու իրենց մեթոդը միայն Apple-յան հին սարքերում՝  iPhone 4 և 3GS սմարթֆոններում և 4-րդ սերնդի  iPod touch փլեյերում:

ՕՀ-ն կոտրելու համար հաքերներն օգտագործում են redsn0w ծրագիրը՝ նախագծված iPhone Dev Team հաքերային խմբավորման կողմից: Apple-յան բոլոր այն սարքերը, որոնք ունեն նոր պրոցեսորներ և թողարկվել են վերջին 2 տարում (iPhone 4S, 5, iPad 2 և 3) պաշտպանված են, քանի որ redsn0w ծրագիրը չի կարող աշխատել դրանց հետ:

Հիշենք, որ երեկ թողարկված  iOS 6-ի վերջնական տարբերակը նախատեսված է iPhone 3GS, iPhone 4 և iPhone 4S սմարթֆոնների, 4-րդ սերնդի iPod touch փլեյերների և iPad 2 և Նոր iPad պլանշետների համար: Իսկ նոր iPhone 5-ում այն կաշխատի լռելյայն:
Անցյալ տարի հաքերներին պահանջվել էր ընդամենը մի քանի ժամ՝ կոտրելու  այդ ժամանակ նոր թողարկված iOS 5 ՕՀ-ն: