Apple-ը սկսել է iPhone 6-ի արտադրությունը

iPhone 6Եթե հավատանք թայվանական Commercial Times հրատարակությանը, ապա Pegatron ընկերությունը ստացել է պատվեր Apple-ից՝ սկսելու 4.7դյույմ էկրանով նոր սերնդի iPhone սմարթֆոնի արտադրությունը: Նշենք, որ iPhone սմարթֆոնների 15%-ը արտադրում է հենց Pegatron-ը:

Բացի iPhone 6-ից, Pegatron-ը կշարունակի նաև թողարկել iPhone 5c և iPhone 4s մոդելները: Ընդհանուր առմամբ, ընկերությունը մտադիր է թողարկել 50մլն. iPhone 2014-ին, ինչը 15մլն.-ով ավել է նախորդ տարվանից:

Եթե նախկինում Pegatron-ն արտադրում էր միայն iPhone-ի միայն բյուջետային մոդելները՝ iPhone 4s կամ 5c, ապա այս տարի ընկերությունն առաջին անգամ միանգամից կանցնի դրոշակակիր մոդելի արտադրությանը: Իսկ այդ հնարավորությունը մշտապես տրվում էր Foxconn-ին:

Այսուհետ iPhone 6-ի 85% -ը կարտադրի Foxconn-ը, իսկ մնացյալը՝ Pegatron-ը: