Google+ սոցցանցի օգտագործողներն ավելացել են 150միլիոնով

Google+ սոցցանցի օգտագործողների քանակը հասել է 400 միլիոնի: Այս մասին հայտնել է ընկերության փոխնախագահ Վիկ Գունդոտրան իր էջում: Սոցցանցի ամսական ակտիվ օգտագործողները կազմում եմ 100 միլիոն:

Հիշենք, որ միայն հունիսին Google I/O կոնֆերանսի ժամանակ հայտարարվել էր, որ սոցցանցն ունի 250 միլիոն օգտագործող, որոնցից ակտիվ էր 75միլիոնը: Վիկ Գունդոտրայի խոսքով, այս վիճակագրական տվյալներում ներառված է նաև բջջային սարքերից սոցցանց այցելողների քանակը:

Հիշենք, որ Google+-ը գործարկվել է  2011 հունիսին: Մեկ ամսում սոցցանցն ուներ արդեն 25 միլիոն օգտագործող: