Microsoft-ը սկսել է Windows 8.1-ի նախնական պատվերների ընդունումը

Ս.թ. հոկտեմբերի 17-ին Microsoft-ը նախատեսում է ավտոմատ կերպով թարմացնել Windows 8 օգտագործողների օպերացիոն համակարգը, իսկ հաջորդ օրը կսկսվի Windows 8.1-ի պաշտոնական վաճառքը: Windows 7 օգտագործողները կկարողանան անցնել 8.1 տարբերակին՝ վճարելով 120 դոլար:

Windows XP և Vista օգտագործողները չեն կարողանա թարմացնել իրենց օպերացիոն համակարգը: Դրա համար նրանք պետք է առաջին հերթին գնեն Windows 8, իսկ հետո կատարեն թարմացումը:

Նշենք, որ Windows 8.1 Pro-ի գինը 199 դոլար է:

Աղբյուրը՝ CNet.com