«ԱրմենՏել»-ը Վեդի քաղաքում և մոտակա գյուղերում սկսել է թվայնացման աշխատանքները

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Վեդիում, ինչպես նաև Գոռավան և Վանաշեն գյուղերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին: Աշխատանքները պլանավորվում է ավարտել 2012թ-ի առաջին կիսամյակին, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի և մոտակա գյուղերի բնակիչներին թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:

Նշենք, որ 2012 թվականի մայիս ամսվա դրությամբ  թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 83 տոկոսը, բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ,  իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 2770կմ: