Նոր Angry Birds-ում խոզուկները «վրեժխնդիր» կլինեն

Rovio ընկերությունը շուտով կներկայացնի իր մեծ ճանաչում վայելող Angry Birds խաղի նոր մասը, ուր գլխավոր հերոսի դերում կլինեն խոզուկները: Վերջիններս պաշտպանելու են իրենց հափշտակած ձվիկները զայրացած թռչուններից: Այս մասին հաղորդում է Pocket-lint-ը:

Angry Birds-ի նոր փուլում կլինեն խոզուկների նոր տեսակներ՝ յուրաքանչյուրն իր հնարավորություններով: Նրանք կփորձեն քայլեր ձեռնարկել՝ դիմագրավելու թռչուններին:

Նոր Angry Birds-ի շնորհանդեսը սպասվում է ընթացիկ տարվա վերջում: Պաշտոնապես Rovio ընկերությունը որևէ տեղեկություն կամ մեկնաբանություն խոզուկների «վրեժի» մասին, առայժմ, չի տարածել: