Լեդի Գագան ներկայացրել է սեփական սոցցանցը

Գործարկվել է Լեդի Գագայի՝ երկրպագուների կողմից երկար սպասված սոցիալական ցանցը՝ Littlemonsters.com-ը: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան կարդալ երգչուհու մասին լուրեր և ծանոթանալ նրա երկրպագուների հետ, կարող են միանալ նոր սոցցանցին:

Սեփական սոցցանցի ստեղծումը ինչ որ չափով կարող է մրցակից դառնալ Գագայի Facebook էջին: Littlemonsters.com-ը մի տեղ է, որտեղ երգչուհու երկրպագուներից յուրաքանչյուրը կարող է ստեղծել քննարկման սեփական թեման և զարգացնել այն, սակայն յուրաքանչյուր թեմա պետք է վերաբերի միայն Լեդի Գագայի անձին:

Littlemonsters.com-ը Լեդի Գագային պատկանող Backplane ստարտափ ընկերությանն է, որը նպատակ ունի ստեղծել Littlemonsters-ի պես սոցցանցեր այլ ճանաչված մարդկանց համար: