Windows 8-ի ամբողջական տարբերակը հասանելի կլինի հոկտեմբերին

Microsoft ընկերության ֆինանսների տնօրեն Թեյմի Ռելլերը պաշտոնապես հայտարարել է, որ նոր Windows 8 օպերացիոն համակարգի RTM (Release to Manufacturing) տարբերակը հասանելի կլինի շուկայում օգոստոսի սկզբին, իսկ ամբողջական տարբերակը՝ հոկտեմբերին: Այս մասին հաղորդում է engadget.com-ը:

Հիշենք, որ Windows 8 ՕՀ-ն առաջին անգամ ներկայացվել է 2011թ. հունսին: Ներկայացվել է երեք տարբերակ՝ Developer Preview, Consumer Preview և Release Preview: Windows 8-ը հագեցած է երկու տեսակի ինտերֆեյսով՝ սովորական և Metro: Այն աշխատում է թե՛ պլանշետների և թե՛ սովորական համակարգիչների հետ: