Facebook-ում գործարկվել է նոր «Ամուսնություններ և Տոներ» ֆունկցիան

Facebook սոցցանցը գործարկել է «Ամուսնություններ և Տոներ» նոր ֆունկցիան: Այն աշխատում է օգտագործողների ծննդյան տոների մասին հիշեցնող ֆունկցիայի պես և տեղակայված է «նորությունների ժապավենի» վերևի աջ մասում:

«Facebook-ը դարձել է յուրօրինակ միջոց շնորհավորելու և կիսելու ընկերների հետ կյանքի հետաքրքիր իրադարձությունները, ինչպես օրինակ ամուսնությունները կամ երեխայի ծնունդը: Նոր «Ամուսնություններ և Տոներ» ֆունկցիան կհեշտացնի կյաքի անմոռանալի պահերն ընկերների հետ կիսելու այս հնարավորությունը»,-նշում է Facebook-ն իր հաղորդագրությունում:

Սոցցանցը հայտնել է նաև, որ նոր ֆունկցիան բոլոր օգտագործողների համար գործարկվելու է այսօր: