Mozilla-ն թողարկել է Firefox-ի նոր տարբերակը

Mozilla ընկերությունը թողարկել է իր Firefox- բրաուզերի նոր 14-րդ  տարբերակը: Թարմացված բրաուզերը լռելյայն ապահովում է անվտանգ որոնում Google-ում HTTPS-ով, իսկ նոր API Pointer Lock-ը հնարավորություն է տալիս մկնիկի շարժումները դարձնել ավելի հարթ:

Նոր Firefox 14-ը հասանելի է Windows, Mac և Linux օպերացիոն համակարգերի համար: Այն կարելի է ներբեռնել այստեղից:

Հիշենք, որ բրաուզերը հասանելի է նաև հայերեն լեզվով: Հայաֆիկացման աշխատանքներով զբաղվում է «Մոզիլլա Հայաստան» թիմը: Հայերեն Firefox 14-ը կարելի է ներբեռնել այստեղից: