Facebook-ը գրանցել է «սեքսուալ» դոմեններ

Facebook սոցիալական ցանցը գրանցել է երկու նոր դոմենային անուն՝ FacebookSex.info և FacebookSex.pro: Ընկերությունը դեռևս  չի մեկնաբանում այս դոմենների ձեռքբերման նշանակությունը:

Փորձագետների հավաստմամբ, դոմենները կարող են պետք գալ սոցցանցին մեծահասակներին ուղղված նախագծերի համար: Նման կայքերը մեծ ճանաչում ունեն ինտերնետում և չի բացառվում, որ Facebook-ը գործարկի սեփական «սեքս-ցանցը»: Սակայն, ամենայն հավանականությամբ, Facebook-ը գրանցել է այս դոմենները՝ բացառելու դրանց գրանցումը այլ ընկերությունների կողմից:

Հիշենք, որ նախորդ տարի Facebook-ը դատարանում իր իրավունքներն էր պաշտպանում facebookofsex.com-ի համար: