Մեկնարկել է iPhone 5-ի մասայական արտադրությունը

Pegatron ընկերությունը սկսել է Apple ընկերության iPhone սմարթֆոնի նոր սերնդի մասայական արտադրությունը: Այս մասին գրում է DigiTimes-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:

Սպասվում է, որ ընթացիկ կիսամյակում Pegatron-ը կնվազեցնի նոութբուքներ արտադրելու իր պատվերները՝ կոմպենսացնելով  iPhone-ի արտադրությամբ:

Բացի iPhone-ից, Pegatron-ը կզբաղվի Նոր iPad պլանշետի արտադրությամբ՝ դառնալով այս սարքի երկրորդ արտադրողը: 2012թ. երրորդ եռամսյակում ընկերությունը նախատեսում է թողարկել մի քանի միլիոն պլանշետ՝ Apple-ի պատվերով: