Angry Birds Space-ում ավելացել է 20 նոր մակարդակ

Հանրաճանաչ Angry Birds խաղի երկրպագուները կարող են ուրախանալ, քանի որ Angry Birds Space-ում ավելացել է նոր 20 մակարդակ: Նոր թարմացման մեջ հասանելի է նարնջագույն թռչուն-հերոսը: Այս մասին հաղորդում է USA Today-ը:

Rovio ընկերության նախագծած Angry Birds Space-ը ներբեռնել են ավելի քան 50 միլիոն անգամ: Հիշենք, որ Angry Birds Space-ը թռչունների 4-րդ խաղն է, այն հաջորդում է Angry Birds, Angry Birds Seasons և  Angry Birds Rio խաղերին: