Մեկնարկել է «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթի գրանցումը

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում հայտարարում է «Իրեր տարբերող ռոբոտ» մրցույթի գրանցումը:

Մրցույթի ընթացքում ռոբոտները պետք է գտնեն իրարից տարբեր իրեր, հավաքեն դրանք ու դասավորեն համապատասխան տեղամասերում: Նմանատիպ ռոբոտների կատարելագործված տարբերակները կիրառություն ունեն պահեստներում, արտադրամասերում, աղբի վերամշակման գործարաններում տարբեր առարկաներ հավաքելու, տեսակավորելու և դասավորելու համար:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև սեպտեմբերի 27-ը:

Այս տարվա ընթացքում միությունը հայտարարել է նաև «Անօդաչու թռչող սարքեր» և «Գծին հետևող ռոբոտ» մրցույթները, որոնց եզրափակիչ փուլերը նախատեսվում է իրականացնել 2012թ. աշնանը: ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: