Facebook-ը գործարկել է “Messages” էջի նոր ինտերֆեյս

Facebook-ը գործարկել է հաղորդագրությունների (Messages) նոր ինտերֆեյս: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում:
Մինչ այժմ օգտագործողները յուրաքնաչյուր հաղորդագրություն դիտում էին առանձին էջում: Այժմ էջի ձախ մասում երևալու են բոլոր հաղորդագրությունները՝ ճանաչված էլ.փոստի ծառայությունների նման, օրինակ՝ Microsoft Outlook-ին:
Messages-ի նոր ինտերֆեյսը առաջիկա շաբաթվա ընթացքում հասանելի կլինի սոցցանցի բոլոր օգտագործողներին:
Հիշենք, որ աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցն այսօր ունի ավելի քան 955 միլիոն օգտագործող: