Facebook-ն iPhone-ներում կաշխատի ավելի արագ

Facebook-ը թողարկել է իր iOS ծրագրի նոր թարմացումը՝ Facebook 5.0-ն, որն առանձնանում է արագագործությամբ: Այս մասին իր Facebook էջում հայտնել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Պետք է նշել, որ iPhone և iPad օգտագործողները բողոքում էին ծրագրի դանդաղ աշխատանքից և մի շարք անճշտություններից: Հիշենք, որ Ցուկերբերգը 2012թ. սկզբում հայտնել էր, որ բջջային շուկան ընկերության համար ամենաառաջնահերթն է:

iOS Facebook 5.0-ը համալրվել է «Նորությունների ժապավենի» ակնթարթային թարմացմամբ, Timeline-ի ցուցադրությամբ և մի շարք այլ բարելավումներով:

Facebook-ը մի շարք թարմացումներով համալրել է նաև Android ծրագիրը:

Facebook -ն աշխարհի ամենախոշոր սոցցանցն է ավելի քնա 955 մլն. օգտագործողով: