“IFA 2012”. Խաղային պլանշետ GamePad

Ֆրանսիական Archos ընկերությունը Բեռլիոնում IFA 2012-ի ժամանակ ներկայացրել է խաղային պլանշետ GamePad-ը: Այն նախատեսված է բջջային խաղերի երկրպագուների համար, գրում է Engadget-ը:


GamePad-ն ունի 7 դյույմ անկյունագծով էկրան: Սարքի աջ և ձախ մասերում տեղակայված են խաղերի կառավարման կոճակները: Պլանշետն աշխատում է Android 4.0 օպերացիոն համակարգով և կարող է միանալ Wi-Fi ցանցի: Պլանշետում կարելի է տեղադրել ծրագրեր Google Play-ից:
GamePad-ը հագեցած է երկմիջուկային 1.5Գհց պրոցեսորով, ունի 8Գբ ներկառուցված հիշողություն, այն կարելի է համալրել microSD-ի միջոցով: Իսկ mini-HDMI-ով հնարավոր է միացնել հեռուստացույցին:

Սարքը վաճառքի կհանվի ԱՄՆ-ում և Եվրոպայում 2012թ. հոկտեմբերին և կարժենա մոտ 150 եվրո: