Հայ հաքերների նոր թիրախը Ալիևի president.az կայքն է

Հայկական հաքերային Armenian Cyber Army խմբավորումը կատարեց երկրորդ հարձակումը՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական president.az կայքին: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով, հայ հաքերները կատարել են XSS հարձակում` տեղադրելով կայքում Գուրգեն Մարգարյանի նկարը՝ «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ կլինի» գրությամբ:

Այս պահին president.az կայք կայքն անհասանելի է: Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ադրբեջանցիները նկատել են հարձակումը և փակել այն:

Հիշենք, որ երեկ երեկոյան Armenian Cyber Army կոտրել էր նաև econews.az կայքը: Դրան հաջորդեց ադրբեջանցի հաքերների հարձակումը Երևանի քաղաքապետարանի կայքի վրա:

Հիշենք, որ 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է քնած Գուրգենի Մարգարյանին: 2007թ-ին Սաֆարովին Հունգարիայի դատարանը դատապարտում է ցմահ ազատազրկման: Այսօր հայտնի է դարձել, որ Հունգարիան Սաֆարովին վերադարձրել է Ադրբեջանին: Նախագահ Ալիևը ներում է շնորհել մարդասպանին և ազատ արձակել:

Տեղեկացնենք նաև, որ Facebook սոցիալական ցանցում հայ օգտագործողները փորձում են կասեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական ֆեյսբուք էջը, ուր cover նկարը Ռամիլ Սաֆարովն է: Էջի մասին բացասական կարծիք հայտնելու համար, անհարժեշտ է այցելել էջ և սեղմել report կոճակը: