Այսուհետ Telcell-ով հնարավոր է լիցքավորել բանկային հաշիվը

Telcell վճարային տերմինալներում հասանելի են Արդշինինվեստբանկի (ASHIB) ծառայությունները: Այս մասին հայտնում են Telcell ընկերության մամուլի ծառայությունից: Առաջին ծառայությունը, որ Արդշինինվեստբանկը մատուցեց ինքնասպասարկող տերմինալների միջոցով, «քարտային հաշիվների համալրման ծառայությունն է»: ՀՀ-ում տեղադրված ավելի քան 700 տերմինալների միջոցով բանկի քարտապանները 24/7 ռեժիմով կկարողանան համալրել իրենց քարտային հաշիվները:

Օպերացիոն գործընթացը կտևի մեկ րոպեից պակաս, որից հետո վճարողը կստանա SMS ծանուցում/կարճ հաղորդագրություն’ վճարման կատարման մասին:

«Ավելի քան համոզված եմ, որ մեր ծառայության հարմարավետությունը, որը թույլ է տալիս արագ և հասանելի կերպով իրականացնել քարտային հաշիվների վայրկենական համալրում, Բանկի հաճախորդների մեծամասնությանը հարմարավետ կլինի», – նշել է «Թել-Սել»-ի բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ուսնունց Սերգեյը’

Telcell–ի տերմինալներում Արդշինինվեստբանկի ծառայությունները կարելի է գտնել «Ծառայությունների վճարում» բաժնի «Բանկեր, ԱՊՊԱ, ՈՒՎԿ» ենթաբաժնում: