Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում MTA քննությունը կլինի անվճար

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը նոր մոտեցում է կիրառել իր կրթական ծրագրերի նկատմամբ նոր ուսումնական տարում՝ առաջարկելով դասընթացների իրականացման նոր որակ և նոր հնարավորություններ:

Այսուհետ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից իրականացվող դասընթացների ուսումնական ծրագրերը համապատասխանեցված են Մայքոսոֆթ ընկերության պաշտոնական ուսումնական ծրագրերին: Դասընթացների որակը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Այս մասին տեղեկացնում են կենտրոնի մամուլի ծառայությունից:

Այսուհետ .NET երկարաժամկետ դասընթացի բոլոր մակարդակները հաջողությամբ ավարտած ուսանողներին կտրվի հնարավոություն անվճար հանձնել Microsoft Technology Associate (MTA) «Ծրագրային ապահովման հիմունքներ» քննությունը:

MTA  հավաստագրումը հանդիսանում է Մայքրոսոֆթի կողմից բազային տեխնոլոգիական գիտելիքների գնահատման հիմնական չափանիշը, որը թույլ է տալիս ուսանողներին, շրջանավարտներին,երիտասարդ ծրագրավորողներին առաջին քայլը կատարել հաջողակ աշխատանքային կարիերա կառուցելու ճանապարհին և ծանոթանալ կրթական և աշխատանքային բոլոր հնարավորություններին: