Google Street View-ում ավելացել է ստորջրյա աշխարհը

Google ընկերությունն իր Street View ծառայության շրջանակում ներկայացրել է ստորջրյա աշխարհի պանորամաներ: Այդ նկարահանումները կայացել են Ավստրալիայում Հերոն, Լեդի-Էլիոթ և Ուիլսոն կղզիներում, ինչպես նաև Հավայան կղզիներում և Ֆիլիպիններում:

Բոլոր պանորամաները կարելի է դիտել Street View-ով: Լուսանկարներում տեսանելի են կորալներ և ստորջրյա աշխարհի ներկայացուցիչներ՝ կրեաներ, բազմատեսակ ձկներ և այլն: Հետագայում պանորամաների թիվն ավելանալու է:


Այս պանորամաները Google-ի և Catlin Seaview Survey ծրագրի համատեղ նախագիծն է: Այն նպատակ ունի օգտագործողներին ինտերնետով ցուցադրել ստորջրյա աշխարհը և վավերացնել կորալների էկոհամակարգը: Այս ամենը նկարելու համար օգտագործվել են հատուկ սարքեր՝ հագեցած ֆոտոխցիկներով, որոնք յուրաքանչյուր 4 վայրկյանում կատարում են մեկ լուսանկար: