ՎիվաՍել-ՄՏՍ-ը եռակի նվազեցրել է Արցախում ռոումինգի արժեքը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այսուհետև Արցախում ռոումինգում գտնվելիս` դեպի Հայաստանի Հանրապետություն զանգահարելիս զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 45 դրամ` նախկին 140 դրամի փոխարեն:

Տեղական ուղղություններով զանգահարելիս ևս, զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 45 դրամ` նախկին 80 դրամի փոխարեն:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: