Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը փնտրում է արհեստավարժ մասնագետների

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ) փնտրում է ՏՏ ոլորտի եռանդուն և արհեստավարժ մասնագետների, ովքեր կատարյալ տիրապետում են Մայքրոսոֆթ տեխնոլոգիաների/պրոդուկտների ( .NET (C#), WinRT կամ Windows Server 2012) և ցանկանում են դասավանդել/ձեռք բերել դասավանդման փորձ մեր կենտրոնում: Այս մասին տեղեկացնում են ՄԻԿ կայքում:

Ընտրված թեկնածուներին կտրամադրվի մասնագիտական զարգացման հնարավորություն՝ այդ թվում Մայքրոսոֆթի կողմից վկայագրված դասավանդողի (Microsoft Certified Trainer) համար նախատեսված դասընթացներ և քննություն: Պարտականությունների, պահանջվող որակավորման և դիմելու կարգի մասին կարող եք տեղեկանալ այստեղ: