Intel-ն իր գործընկերների հետ համատեղ ներկայացրել է Windows 8 պլանշետներ

Intel ընկերությունը և իր գործընկերները ներկայացրել են Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող պլանշետների մի քանի նոր մոդել: Acer, Asus, Dell, Fujitsu, HP, Lenovo, LG, Electronics, Samsung և ZTE ընկերություններն առաջարկում են բազմաֆունկցիոնալ պլանշետների լայն ընտրանի: Այս մասին ittrend.am-ին տեղեկացնում են Intel-ի մամլո ծառայությունից:

«Այսօր շուկայում պլանշետների մուտքը սկիզբ է դնում Intel-ի նախաձեռնությունների իրականացման նոր փուլին: Մեր գլոբալ խնդիրն է՝ բավարարելու օգտագործողների պահանջները, հատկապես բիզնես ոլորտի օգտագործողների»,-նշել է Intel-ին պատկանող Mobile and Communications Group ընկերության պրոցեսորային հարթակների գլխավոր մենեջեր Էրիկ Ռեյդը:

Շարժական ռեժիմով աշխատելու համար օպտիմիզացված և Intel-ի տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված պլանշետներն ամբողջությամբ համատեղելի են Windows 8 ինտերֆեյսի հետ և վերջինիս համար նախագծված միլիոնավոր ծրագրերի հետ: Իսկ Intel® Atom™ Z2760 պրոցեսորը հատուկ նախագծվել է Windows 8 ՕՀ-ի համար: Այն ապահովում է երկար աշխատաժամանակ ավտոմատ ռեժիմով: