Facebook օգտագործողների թիվը հասել է 1 միլիարդի

Աշխարհի խոշոր Facebook սոցիալական ցանցը հատել է 1 միլիարդ ակտիվ բաժանորդի շեմը: Այս մասին հայտնել է սոցցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգն իր բլոգում: Նա տոնում է այս օրը՝ մաղթելով շնորհակալություն Facebook օգտագործողներին:

«Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Facebook-ում կա ամսական 1մլրդ. ակտիվ օգտագործող: Եթե դուք կարդում եք իմ այս գրառումը, ապա շնորհակալ եմ ձեզ ինձ և իմ փոքր թիմին նման պարգևի համար: Ինձ համար մեծ հպարտություն է օգնել 1 միլիարդ մարդու իրար հետ շփվելու հարցում: Ես կշարունակեմ նվիրված աշխատել՝ դարձնելու Facebook-ն էլ ավելի լավը: Հույն ունեմ մի օր ամբողջ աշխարհը կմիանա Facebook -ին:»,- գրել է Մարկ Ցուկերբերգն իր բլոգում:

Հիշենք, որ Facebook սոցցանցը հիմնադրվել է 2004թ-ին: