«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի ծածկույթը հասանելի է Հայաստանի ևս 10 քաղաքում

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության համապետական ծածկույթի  տվյալների փոխանցման ցանցի ծառայություններն այժմ հասանելի են դարձել Հայաստանի ևս 10 քաղաքներում:  Ցանցին նոր միացած քաղաքներն են՝ Ամասիա, Աշոցք, Ախուրյան, Թալին, Մարալիկ, Բերդ, Ճամբարակ, Վարդենիս, Վայք, Մեղրի:

Նշված բնակավայրերում շահագործման են հանձնվել ընկերության  ցանցային հանգույցները, որոնց միջոցով մատուցվում են ԱյՓի տարանցման, Ինտերնետ հասանելիության, հեռախոսակապի, տվյալների հաղորդման, վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) և այլ ծառայություններ:

Ներկայումս «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ  ցանցին միացված մարզերի և քաղաքների ամբողջական ցանկը հետևյալն է. Երևան, Կոտայք (Աբովյան, Բյուրեղավան, Ծաղկաձոր, Նոր Հաճըն, Չարենցավան, Հրազդան), Արարատ (Արարատ, Մասիս, Վեդի, Արտաշատ), Վայոց Ձոր (Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք), Սյունիք (Քաջարան, Ագարակ, Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի), Արագածոտն (Աշտարակ, Ապարան, Թալին), Շիրակ (Գյումրի, Ամասիա, Աշոցք, Ախուրյան, Մարալիկ), Լոռի (Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր), Տավուշ (Բագրատաշեն, Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Բերդ), Արմավիր (Արմավիր, Վաղարշապատ(Էջմիածին)), Գեղարքունիք (Գավառ, Մարտունի, Սևան, Ճամբարակ, Վարդենիս):

Ցանցի ընդարձակմանն ուղղված ներդրումները, շինարարական և տեխնիկական աշխատանքները շարունակվում են, ինչը մեծապես նպաստում է Ինտերնետի ներթափանցման մակարդակի, կազմակերպությունների ու բնակչության համար տեղեկատվական ռեսուրսների հասանելիության աճին, միևնույն ժամանակ՝ ընկերության կողմից տրամադրվող նորագույն ցանցային տեխնոլոգիաների ծառայությունների հասանելիությանը ՀՀ-ում: