Հետաքրքիր վիճակագրություն Facebook-ից (ինֆոգրաֆիկ պատկեր)

Նախորդ շաբաթ աշխարհի խոշոր սոցցանց Facebook-ը հայտարարեց 1 միլիարդ օգտագործողների շեմը հատելու մասին: Այս առիթով KRDS մարքետինգային ընկերության վերլուծաբանները ստեղծել են  ինֆոգրաֆիկ պատկեր, որն արտահայտում է Facebook-ի ճանաչվածությունը ողջ աշխարհում:

– Ինտերնետ օգտագործողների 44%-ը գրանցված է Facebook-ում,

– Դրանցից 600 միլիոնը օգտվում է Facebook-ից բջջային ծրագրերով,

– Facebook-ն ամենից շատ տարածված է ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Մեքսիկայում,

– Facebook-ում կա 140.3 միլիարդ եզակի ընկերական կապ,

– Facebook-ում կա 219 միլիարդ ներբեռնված լուսանկար,

– Facebook-ում  62.6 միլիոն երգ լսել են 22 միլիարդ անգամ,

– Facebook-ում կատարել են 17 միլիարդ գրառում check in-ններով աշխարհի տարբեր վայրերում,

– Facebook-ի օգտագործողների միջին տարիքը 22 է: