«Կասպերսկու լաբորատորիան» կստեղծի սեփական օպերացիոն համակարգը

Հակավիրուսային ընկերություն «Կասպերսկու լաբորատորիան» նախագծում է սեփական օպերացիոն համակարգը: Այս մասին ընկերության պաշտոնական բլոգում հայտնում է «ԿԼ» ղեկավար Եվգենիյ Կասպերսկին:

Նա անվանում է ապագա նախագիծը «պաշտպանված օպերացիոն համակարգ՝ նախատեսված արտակարգ կարևորություն ունեցող տեղեկատվական համակարգերի համար (Industrial Control Systems, ICS)»: Ըստ ընկերության ղեկավարի, նոր ՕՀ-ն տարբերվելու է սովորական տնային և գրասենյակային օգտագործման համար նախատեսված ՕՀ-ներից:

Խոսելով ժամանակակից օպերացիոն համակարգերին ուղղված հարձակումների մասին, Կասպերսկին հիշել է Stuxnet, Duqu  և այլ վտանգավոր վիրուսները և զգուշացրել, որ ապագայում կլինեն էլ ավելի վտանգավորները:

«Կասպերսկու լաբորատորիան» առայժմ տեղեկություններ չի տարածում ՕՀ-ի թողարկման ժամկետների մասին: