Նոր Chromebook նեթբուք Google-ից և Samsung-ից

Google ընկերությունը և հարավկորեական Samsung-ը համատեղ ներկայացրել են նոր Chromebook նեթբուքը 249 դոլար արժողությամբ: Այս մասին Google-ը հայտնում է իր պաշտոնական բլոգում:
Chromebook-ն աշխատում է «ամպային» օպերացիոն համակարգ Google Chrome OS-ով, որի հիմնական տարբերությունը ավանդական օպերացիոն համակարգերից վեբ-ծառայություններից օգտվելու ուղղվածությունն է: Chrome OS-ով աշխատող նեթբուքերի առաջին սերունդը Samsung-ի և Acer-ի արտադրության էին: Դրանք վաճառքի էին հանվել 2011-ին: Իսկ մայիսին Google-ը և Samsung-ը ներկայացրել էին երկու Chromebook՝ 450 և 550 դոլար արժողությամբ: Ընկերությունների հավաստմամբ, դրանք ավելի արագագործ են:

Իսկ նոր Chromebook-ը հագեցած է 11,6 դյույմանոց՝ 1366×768 պիքսել կետայնությամբ էկրանով և կշռում է 1,1Կգ: Այն աշխատում է Samsung Exynos 5 երկմիջուկ ARM-պրոցեսորով և կարող է առանց լիցքավորման գործել 6.5 ժամ: Գնելով նոր Chromebook-ը, օգտագործողներին տրվում է 100Գբ անվճար ծավալ Google Drive ամպային ծառայությունում:



Սարքը հասանելի է օնլայն-խանութներում՝ Amazon, Best Buy, PC World  և այլն: