Orange-ը 60%-ով ավելացնում է ինտերնետ ծառայությունների ծավալները

Այսօրվանից Orange-ը շուրջ 60%-ով ավելացնում է Ինտերնետ Հիմա և Myfi ծառայությունների բոլոր սակագնային պլաններում ներառված գերարագ ինտերնետի փաթեթները: Առաջարկը վերաբերում է ինտերնետի բոլոր բաժանորդներին` և նրանց, ովքեր արդեն օգտվում են Orange-ի ծառայություններից, և նրանց, ովքեր դեռ նոր պիտի միանան: Այսպիսով, Ինտերնետ Հիմա 6,000 սակագնային պլանին միանալով` բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի 3ԳԲ փաթեթ նախկին 2-ի փոխարեն, 9,000-ի դեպքում` 10ԳԲ նախկին 6-ի փոխարեն, 11,000-ի դեպքում`20ԳԲ նախկին 11-ի փոխարեն, իսկ 20,000-ի դեպքում` 40ԳԲ նախկին 24-ի փոխարեն:

Orange-ն առաջարկում է նաև ձեռք բերել մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող մոդեմը մեկ դրամով` Ինտերնետ Հիմա 9000 և ավելի բարձր սակագնային պլաններին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում: Մոդեմը կարելի է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության` 22 000 դրամով: Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանին 12 ամսով միանալիս բաժանորդները 1 դրամով ձեռք կբերեն 14.4 Մբ/վ արագություն ապահովող մոդեմ, ինչպես նախկինում:

Հիշեցնենք, որ Orange-ը միակ օպերատորն է Հայաստանում, որն առաջարկում է մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող ցանց իր ողջ ծածկույթում և մինչև 42.2 Մբ/վ արագություն` Հայաստանի երեք մեծ քաղաքներում: