Beeline բաժանորդներն այսուհետ կարող են «Օդնոկլասնիկի»-ի ծանուցումները ստանալ SMS-ով

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի օգտատեր հանդիսացող Beeline շարժական կապի բաժանորդների համար նոր ծառայության մեկնարկի մասին: «Одноклассники SMS-ծանուցում» նոր ծառայությունը հնարավորություն է տալիս Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդներին ստանալ անվճար SMS` անձնական հաղորդագրությունների, նվերների, նկարներին արված մեկնաբանությունների, ինչպես նաև ընկերների ծննդյան օրերի վերաբերյալ:

«Одноклассники SMS-ծանուցում»  ծառայությունից օգտվելու համար օգտատերը սոցիալական ցանցի իր անձնական էջում պետք է ակտիվացնի «SMS-ծանուցում ստանալու» հնարավորությունը «Իմ կարգավորումներ» բաժնում: Այդ նույն էջում կարելի է ինքնուրույն կարգավորել SMS-ծանուցումներ ստանալու ժամերը, ինչպես նաև այն իրադարձությունները, որոնց մասին օգտատերը ցանկանում է ստանալ ծանուցում:

Ծառայության ակտիվացումն անվճար է: Ծառայությունն օգտվողին հնարավորություն է տալիս պատասխանելու անձնական հաղորդագրություններին SMS-ի միջոցով: Բոլոր ուղարկված SMS հաղորդագրությունները տարիֆիկացվում են 9 դրամ սակագնով:

Ըստ Liveinternet  ռեսուրսի, Հայաստանում Одноклассники  սոցիալական ցանցի  ամենօրյա լսարանը գերազանցում է 680.000 օգտատերը:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը 2012թ հոկտեմբերին գործարկեց «ВКонтакте» SMS ծանուցում» ծառայությունը, իսկ ավելի վաղ նման ծառայություն գործում էր Facebook սոցիալական ցանցում, ինչպես նաև Beeline բաժանորդները կարող են օգտվել 0.facebook.com անվճար բջջային տարբերակին հասանելիության ծառայությունից: 2011թ-ի դեկտեմբերին Beeline բաժանորդների համար գործարկվել է «Мой Мир» սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը: