Facebook չաթում հնարավոր է օգտագործել ինտերնետ մեմեր

Հայ նախագծողները ստեղծել են Facebook memes Chrome հավելվածը: Այն հնարավորություն է տալիս Facebook չաթում օգտագործել ինտերնետ մեմեր: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց armcomix.com կայքի և հավելվածի հեղինակներից Սամվել Կիրակոսյանը: Նրա խոսքով, նա և իր գործընկեր Հովսեփ Հովհաննիսյանը պատրաստվում են նախագծել նմանատիպ հավելված նաև Mozilla Firefox բրաուզերի համար:

Որպեսզի մեմերը հայտնվեն ձեր չաթի սմայլիկներում, անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը Chrome բրաուզերում: Առաջարկվող մեմերի թվում են Pokerface-ը, Trollface-ը և այլ կերպարներ: