Facebook-ը գործարկել է թափուր աշխատատեղերի ցանց

Facebook սոցիալական ցանցը գործարկել է ծրագիր, որը թույլ է տալիս գործատուներին տեղադրել թափուր աշխատատեղեր, իսկ օգատգործողները համապատասխանաբար կարող են աշխատանք որոնել: Այս մասին հայտնում է սոցցանցի պաշտոնական էջը:

Լուրերն այն մասին, թե Facebook-ը մտադիր է նման հարթակ ստեղծել, տարածվել էին ինտերնետում դեռևս ամառը: Հիշենք նաև, որ 2011թ. հոկտեբերից սոցցանցը հայտնեց Social Jobs Partnership (SJP) նախագծի մասին՝ ԱՄՆ-ի Աշխատանքի վարչության հետ համատեղ: Նոր Facebook Job Search ծրագիրը նույնպես իրականացվում է SJP համագործակցության շրջանակում: Ծրագրի գործարկման պահից սկսած այն պարունակել է ավելի քան 1.7 միլիոն թափուր աշխատատեղ:

Այս նոր նախագծում Facebook-ի գործընկերներն են թափուր աշխատատեղերի ագրեգատոր ծառայություններ BranchOut-ը, DirectEmployers Association-ը, Work4Labs-ը, Jobvite-ը և Monster.com-ը: Facebook-ը չի մանրամասնում, թե ինչպես  է պլանավորում շահույթ ստանալ այս նոր հարթակից: