«ԱրմենՏել»-ը գործարկել է նոր ծառայություն

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար «Ներցանցային 500» ծառայության գործարկաման մասին: Նոր ծառայությունը հասանելի է ֆիզիկական անձանց և հնարավորություն է տալիս Beeline բաժանորդներին 500 դրամով ձեռք բերել 500  ներցանցային րոպե 7 օր ժամկետով: Նշված ժամանակահատվածում կրկնակի հարցման դեպքում րոպեները գումարվում են և փաթեթի գործողության ժամկետը սահմանվում է 7 օր:

«Ներցանցային 500» ծառայության գործարկամամբ «ԱրմենՏել» ընկերությունը ձգտում է ավելացնել լրացուցիչ առաջարկների տեսականին: Առաջարկելով բաժանորդներին խոսակցական ժամանակի մեծ փաթեթ, որում մեկ րոպե խոսելաժամանակը Beeline ցանցում կկազմի ընդամենը 1 դրամ, մենք շարունակում ենք պարզ, հարմարավետ և մատչելի առաջարկների ռազմավարությունը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ծառայությունը կարելի է ակտիվացնել բջջային հեռախոսից հավաքելով *500# հրահանգը, իսկ փաթեթի րոպեների մնացորդը կարող եք ստուգել *114# հրահանգի միջոցով: Ծառայությունը միացնելուց հետո բաժանորդի հաշվի մնացորդը պետք է կազմի 50 դրամից ոչ պակաս:

«Ներցանցային 500» ծառայությունը հասանելի չէ «Ազատ շփում», «Ազատ շփում 3000», «Շրջապատ», «Մարզային», «ZR0» և «Շարժական Ինտերնետի» սակագնային փաթեթների բաժանորդների համար: