«ԱրմենՏել»-ը հայտարարում է «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի հետ համատեղ վարկավորման ծրագրի ընդլայման մասին` Հայաստանի մարզերի ֆիզիկական անձ հանդիսացող բնակիչների համար:
Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում մարզերի բնակիչները կարող են ընտրել ժամանակակից բջջային հեռախոս, պլանշետային համակարգիչ կամ համակարգիչ 150 000 դրամ և ավել արժեքով և գնել այն տարաժամկետ պայմանով առանց բանկ այցելելու: Ձեռք բերման պայմանագիրը կարելի է ձևակերպել Beeline վաճառքի և սպասարկման յուրաքանչյուր մարզային գրասենյակում:
Հայտ ձևակերպելու համար ֆիզիկական անձը պետք է ներկայացնի անձնագիր և սոցիալական քարտ: Վարկավորման պայմանների վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում: