Microsoft-ի սխալի պատճառով հնարավոր է ստանալ անվճար Windows 8

Windows 8 օպերացիոն համակարգի ակտիվացման մեխանիզմը պարունակում է սխալ, որը հնարավորություն է տալիս ստանալ ՕՀ-ն անվճար, գրում է WindowsWave տեխնոբլոգը՝ հղելով Reddit-ում հրապարակված հայտարարությանը:

Այս հնարավորությունից կարողանում են օգտվել «ծովահենները», որոնք ինտերնետից ներբեռնել են ոչ արտոնագրված Windows 8 Pro -ի կրկնօրինակը և ակտիվացրել այն ժամանակավոր (180 օր) բանալի կոդով:

Պարզվում է, որ ժամանակավոր բանալի կոդը հնարավոր է դարձնել մշտական, եթե Microsoft-ի կայքից ներբեռնել Windows Media Center (WMC) ծրագիրը և տեղադրել այն համակարգչում: Վերջինս տարածվում է անվճար մինչև 2013թ. հունվար: Ծրագրի հետ միասին տրվում է բանալի կոդ, որը ակտիվացնում է WMC-ն և ամբողջ համակարգը անսահմանափակ ժամանակով:

Microsoft-ի ներկայացուցիչներն առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանում իրավիճակը: