Orange-ը ներկայացրեց իր Ամանորյա առաջարկները

Այսօր Orange-ում մեկնարկեց ամանորյա տոնական առաջարկների արշավը ձայնային և ինտերնետ ծառայությունների բաժանորդների համար, տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

«Այսօր ուրախությամբ ներկայացնում ենք այն բազմաթիվ առաջարկները, որոնք երկար ու խնամքով պատրաստել ենք մեր բաժանորդների համար: Հուսով ենք, որ շատերը կգտնեն այն նվերը, որ փնտրում էին՝ հեռախոս, ինտերնետ, կամ 2013 թվականին մեր ձայնային ծառայություններն անվճար րոպեների հետ միասին օգտագործելու հնարավորություն: Ամանորի նվեր գտնելու այսքան շատ հնարավորություններ դեռ չեն եղել», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Այսպիսով, Orange-ի խանութներից ձեռք բերելով Orange Խոսենք կանխավճարային քարտ մինչև հունվարի 20-ը՝ բաժանորդները կարող են ընտրել իրենց նվերը ողջ 2013 թվականի համար. 2013 րոպե կամ SMS Orange ցանցում կամ 2013 ՄԲ ինտերնետ, որոնք հավասարապես կբաշխվեն տարվա 12 ամիսների միջև՝ հաշիվն ամեն ամիս միանվագ առնվազն 1000 դրամով լիցքավորելու դեպքում:

Ամանորին Orange-ը հատուկ առաջարկ ունի նաև ինտերնետի ոլորտում. միայն մինչև հունվարի 31-ը, բաժանորդագրվելով Orange Ինտերնետ Հիմային` ամսական 5000 կամ 10 000 ամսավճարի դիմաց բաժանորդներն ամեն ամիս կստանան համապատասխանաբար 5ԳԲ կամ 25 ԳԲ գերարագ ինտերնետ ոչ միայն ողջ 2013թ. ընթացքում, այլև դրանից հետո: Առաջարկից կարող են օգտվել նաև այն առկա բաժանորդները, որոնք չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն:

Orange-ն անակնկալներ է պատրաստել նաև նրանց համար, ովքեր Ամանորին կցանկանան փոխել իրենց հեռախոսը կամ գնել նվեր հարազատների համար: Ընդ որում բացառիկ գնով հեռախոս ձեռք բերել կկարողանան թե կանխավճարային և թե հետվճարային ծառայությունների բաժանորդները:

Մինչև հունվարի 15-ը ձեռք բերելով Orange Խոսենք կանխավճարային քարտ՝ ցանկացողները կարող են ձեռք բերել Alcatel OT-308 հեռախոսն ընդամենը 1 դրամով՝ Orange-ի խանութներից մեկում հաշիվը լիցքավորելով 14,999 դրամով, իսկ Nokia C2-01 հեռախոսը՝ 33,000 դրամով՝ 7,000 դրամով և Samsung Galaxy Pocket-ը՝ 53,000 դրամով՝ 12,000 դրամով հաշիվը լիցքավորելու դեպքում:

Ամանորի տոներին հատուկ գներ են գործելու նաև Orange-ի խանութներում վաճառվող հեռախոսների ու սմարթֆոնների համար` դրանք Թիթեռ, Դելֆին և Պանտերա ամսական բաժանորդագրությունների հետ ձեռք բերելու դեպքում: