Mail.Ru-ն կարող է մտքափոխվել «ՎԿոնտակտե»-ի իր մասնաբաժնի վաճառքի հարցում

Mail.Ru Group-ը հնարավոր է վերանայի «ՎԿոնտակտե» սոցցանցի իր մասնաբաժնի (39,9%) վաճառքի հարցը: Այս մասին USM Advisors ընկերության ղեկավար Իվան Ստրեշինսկին հայտնել է Bloomberg-ին:

USM Advisors-ը ղեկավարում է գործարար Ալիշեր Ուսմանովի ակցիաներով, իսկ վերջինս ղեկավարում է այն կառույցները, որոնց 60%-ը պատկանում է  Mail.Ru Group-ին: «Այս սոցցանցը կարող է հաջողակ լինել, եթե այն ղեկավարի երիտասարդ և էներգետիկ հիմնադիր Պավել Դուրովը: Մասնաբաժինը մեծացնելը և ստիպելը Պավլին դառնալ այնպիսի ընկերության մի մասը, ինչպիսին Mail.Ru-ն է, կարող է լինել անարդյունավետ»,-նշել է Ստրեշինսկին:

Իրենց հերթին Mail.Ru Group-ի ներկայացուցիչները որևէ մեկնաբանություն չեն անում այս հարցի հետ կապված: