Ամանորյա անակնկալ Orange-ից

Շարունակելով իր  ամանորյա տոնական առաջարկների արշավը` այսօր Orange-ը  ներկայացրեց ևս մեկ նոր առաջարկ ձայնային ծառայությունների բաժանորդների համար, ովքեր բարեկամներ և ընկերներ ունեն արտերկրում և ցանկանում են վերջիններիս հետ ավելի շատ ու ավելի հեշտությամբ շփվել գալիք տոների ընթացքում: Մինչեւ հունվարի 31-ը պարզապես ստանալով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից՝ Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները որպես ամանորյա նվեր կստանան անվճար րոպեներ, որոնք կրկին կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար:

Այսպիսով, յուրաքնաչյուր երկուշաբթի Orange-ի բաժանորդները կստանան 2 անվճար րոպե արտերկիր զանգահարելու համար` նախորդ շաբաթվա ընթացքում կուտակային 5-ից մինչև 10 րոպե տևողությամբ միջազգային զանգեր ստանալու դեպքում, և 5 րոպե` 10 և ավելի րոպե տևողությամբ զանգերի դեպքում: Նվեր րոպեները հնարավոր կլինի օգտագործել բոլոր միջազգային ուղղություններով զանգահարելու համար (բացառությամբ այն երկրների, որոնք ներառված են Միջազգային գոտի 9 և 10-ում):

Անվճար կուտակած րոպեները կարելի է օգտագործել անգամ տոներից հետո՝ մինչև փետրվարի 15-ը:

«Ամանորը ընտանեկան տոն է: Սա հենց այն ժամանակահատվածն է, երբ մարդիկ ամենաշատն են գնահատում ընտանիքի, բարեկամների ու մտերիմների հետ մոտ լինելը: Մենք հուսով ենք, որ այս առաջարկի շնորհիվ Հայաստանի բոլոր այն բնակիչները, ում ընտանիքի ինչ-որ անդամ արտերկրում է, իրենց ավելի մոտ զգան նրանց հետ», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ն անակնկալ ունի նաև նրանց համար, ովքեր պատրաստվում են Ամանորն անցկացնել մի շարք զբոսաշրջային ​​վայրերում`Եգիպտոսում, Հորդանանում Թաիլանդում և Թուրքիայում: Դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 13-ը Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդների համար մուտքային մեկ րոպեի արժեքը կլինի ընդամենը 55 դրամ, որը լավագույն գնային առաջարկն է շուկայում: Սակագնից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգը մեկնելուց առաջ` հավաքելով *121#, իսկ որևէ հավելյալ հրաման հավաքելու կամ լրացուցիչ ակտիվացումներ կատարելու կարիք չկա:

Սահմանափակումներ` իրավաբանական անձիք չեն կարող օգտվել այս երկու նոր առաջարկներից: