Ինչ են ամենաշատը որոնել Google-ում 2012-ին

Google որոնողական համակարգը 2012թ-ին իրականացրել է 1.2 տրիլիոն հարցում 146 լեզուներով: Այս մասին հաղորդում է տարեկան ամփոփումներին նվիրված Google Zeitgeist էջը:
Google-ում «Մարդիկ» և «Դերասաններ» կատեգորիաներով ամենաշատը որոնել են երգչուհի Ուիթնի Հյուսթոնի անունը, ով կյանքից հեռացավ 2012թ. փետրվարի 12-ին: 2012թ. Google որոներում ամենաճանաչված հարցումներն են եղել նաև հիթ երգ “Gangnam style”-ը, փոթորիկ «Սենդի»-ն, iPad 3 պլանշետ, Diablo 3 խաղը:

iPad 3-ը, որի պաշտոնական անվանումն է Նոր iPad «Կենցաղային տեխնիկա» կատեգորիայի որոնումներում առաջատարն է: Այն որոնել են ավելի շատ, քան Samsung Galaxy S 3-ը, iPad Mini-ն, Nexus 7-ը, և անգամ iPad 4-ը: Ինչ վերաբերում է iPhone 5-ին, ապա այն անգամ չի մտել վերոհիշյալ կատեգորիայի թոփ-հարցված տասնյակում:

Ամենաշատ հարցված իրադարձությունների տասյնակում են նաև Օլիմիպիական խաղերը, Sopa հակահենային օրինագիծը, Pussy Riot պանկ-ռոք խմբի աղմուկ բարձրացրած դատական գործը և այլ իրադարձություններ: Դե իսկ «Ֆիլմեր» կատեգորիայով ամենից շատ որոնել են The Hunger Games ֆիլմը, որին հաջորդում է Ջեյմ Բոնդի հերթական պատմությունը՝ Skyfall-ը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վիդեոհոլովակ 2012թ. Google-յան որոնումների մասին՝ պատրաստված հենց Google-ի կողմից: