ԱՄՆ-ն մեղադրում է «Վկոնտակտե»-ին հեղինակային իրավունքների խախտման համար

ԱՄՆ-ն մեղադրում է ռուսական սոցցանց «Վկոնտակտե»-ին ոչ արտոնագրված, հեղինակային իրավունքները խախտող բովանդակություն օգտագործելու համար: Այս եզրակացությունը կրկին հայտնվել է ԱՄՆ Առևտրային պալատի «ինտերնետում և օֆլայն շուկայում հեղինակային իրավունքների պահպանման դրությունը» ամենամյա զեկույցում:

«Չնայած վերջին տարիների առաջընթացին, այնուամենայնիվ դեռ կան ռեսուրսներ, որոնք շարունակում են աշխատել օրենքը ոտնահարելով: Մասնավորապես, «Վյոնտակտե»-ն շարունակում է տրամադրել անվճար երաժշտություն և ֆիլմեր օգտագործողներին: Ուկրաինայում ex.ua-ն նույնպես ազատ հասանելիություն է տվել օգտագործողներին հեղինակային իրավունք կրող բովանադակության նկատմամբ: Մենք կոչ ենք անում Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանություններին քայլեր կատարել՝ ապահովելու հեղինակային իրավունքը»,-նշվում է զեկույցում: