Հայաստանում մեկնարկել է iPhone 5-ի պաշտոնական վաճառքը

Դեկտեմբերի 14-ից Orange-ը մեկնարկել է Հայաստանում iPhone 5-ի պաշտոնական վաճառքը, տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից: iPhone 5-ը ամենաբարակ և ամենաթեթև iPhone-ն է երբև, այն օժտված է բարձր հստակության HD ձայնի հնարավորությամբ, որն այսօր Հայասստանում հնարավոր է կիրառել միայն Orange-ի ցանցում:

iPhone 5 16ԳԲ մոդելը կարելի է ձեռք բերել 390.000 դրամով, 32ԳԲ մոդելը` 450.000 դրամով և 64ԳԲ մոդելը` 515.000 դրամով Orange-ի 34 խանութներում, իսկ նորացված Պանտերա ամսական բաժանորդագրության հետ ոչ միայն կարելի է Ձեռք բերել iPhone 5-ը բացառիկ գնով, այլև ստանալ սմարթֆոնի սիրահարներին անհրաժեշտ բջջային ինտերնետի տպավորիչ ծավալներ: Սակագների վերաբերյալ հավելյալ տեղեկություններին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ի դեպ, այսօր իսկ պաշտոնական iPhone 5-ը գտավ իր առաջին տիրոջը Հայաստանում: Լիլիթ Պինգոլցյանը, ով նախորդ շաբաթ ամրագրել էր իր iPhone 5-ը Orange-ի կայքում, այսօր Orange-ի գլխավոր խանութից ձեռք բերեց իր երկար սպասված սմարթֆոնը և Orange-ի կողմից ստացավ որպես նվեր iPhone 5-ի աքսեսուար: