Orange-ը մեկնարկել է OrangePremier ծրագիրը

Այսօր Orange-ը հանդես եկավ հեռահաղորդակցության ոլորտում նոր ծառայությամբ` մեկնարկելով OrangePremier ծրագիրը, որի նպատակն է առանձնահատուկ ուշադրության արժանացնել ընկերության ամենահավատարիմ բաժանորդներին, ովքեր ավելի քան 12 ամիս եղել են Orange-ի բաժանորդ և մշտապես ակտիվորեն օգտվել են ընկերության մատուցած ձայնային ծառայություններից:

OrangePremier ծրագրում ներառված բաժանորդները կունենան մի շարք առավելություններ Orange-ի ծառայություններից, խորհրդատվությունից, սպասարկումից օգտվելիս, ինչպես նաև կկարողանան օգտվել OrangePremier ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող բացառիկ առաջարկներից:

OrangePremier ծրագիրն ունի երկու կարգավիճակ՝ «OrangePremier» և «OrangePremier սև ադամանդ»: Ծրագրի մասնակիցների ընտրությունն իրականացվում է Orange-ի կողմից սահմանված չափանիշների հիման վրա` տարեկան 2 փուլով: Բաժանորդները ստանում են անվանական քարտեր, որոնք խորհրդանշում են նրանց կարգավիճակը. սպիտակ քարտ` «OrangePremier» և սև քարտ «OrangePremier սև ադամանդ» կարգավիճակի համար:

OrangePremier բաժանորդները կօգտվեն անհատականացված բաժանորդների սպասարկման ծառայությունից` ստանալով առաջնահերթություն 555 սպասարկման կենտրոն զանգահարելիս, իսկ «OrangePremier սև ադամանդ»  բաժանորդների համար այսուհետ կգործի սպասարկման հատուկ հեռախոսահամար՝ 777, որը նույնպես հասանելի կլինի 24 ժամ և 7օր:

Orange-ի ցանկացած խանութում հեռախոս կամ սմարթֆոն գնելիս OrangePremier հաճախորդները  կստանան ավելի երկար` 18 կամ 24 ամիս երաշխիքային սպասարկում: Իսկ հեռախոսը Orange-ում վերանորոգելիս նրանց կտրամադրվի իրենց հեռախսին համարժեք պահեստային հեռախոս: Հեռախոսը կամ սմարթֆոնն ավելի հեշտ օգտագործելու համար OrangePremier-ի բաժանորդները կունենան Orange Care ծառայություններից անվճար օգտվելու բացառիկ հնարավորություն, այդ թվում նաև` հեռախոսազանգի միջոցով:

«OrangePremier սև ադամանդ» փաթեթում ներառված է լրացուցիչ SIM քարտ, որը բաժանորդները կարող են օգտագործել հիմնական քարտի կորստի կամ վնասվելու դեպքում` ակտիվացնելով այն ընդամենը մեկ հեռախոսազանգի միջոցով:

OrangePremier-ի բաժանորդները նախապես կտեղեկանան ընկերության լավագույն առաջարկների մասին և կունենան բացառիկ հնարավորություն առաջինը ձեռք բերելու համաշխարհային շուկայում հայտնվող ամենավերջին մոդելի հեռախոսները, սմարթֆոններն ու այլ սարքավորումներ:

Orange-ի առաջարկած առավելություններից բացի՝ OrangePremier բաժանորդները հնարավորություն կունենան օգտվելու նաև Orange-ի գործընկեր կազմակերպությունների բացառիկ առաջարկներից: Գործընկեր կազմակերպությունները ժամանցի, առևտրի, հանգստի ոլորտում սպասարկման ու ծառայությունների բարձրագույն որակ ապահովող ընկերություններ են` Ավստրիական Ավիաուղիներ, Արթուրս Աղվերան Ռեզորթ, Օրանժ Ֆիթնես, ՊրոԼայֆ Վելնես և Սպա, Մեցցո Քլասիք Հաուս Քլաբ, Սվոչ շվեյցարական ժամացուցների խանութ-սրահ, Թուֆենկյան ընկերություն, Սուշիտորիա և այլն: Գործընկերների ամբողջական ցանկը կարելի է գտնել ընկերության կայքում:

Մասնավորապես, Ավստրիական Ավիաուղիներ ընկերությունից ինքնաթիռի տոմս գնելիս OrangePremier-ի բաժանորդներըը կստանան հատուկ հավաստագիր, որի շնորհիվ կունենան առանձնահատուկ հնարավորություն ավելի հաճելի դարձնելու սպասելաժամանակը Վիեննայի միջազգային օդանավակայանի բիզնես կարգի ուղևորների համար նախատեսված սրահում, կամ Զվարթնոց օդանավակայան ժամանելուն պես վերջիններիս անվճար կտրամադրվի բարձրակարգ տաքսի ծառայություն Երևանի ցանկացած վայր ուղևորվելու համար: Արթուրս Աղվերան Ռեզորթում սենյակներ ամրագրելիս OrangePremier-ի բաժանորդները կստանան հատուկ 20% զեղչ, իսկ ամեն տարի պատահականության սկզբունքով ընտրված մեկ «OrangePremier սև ադամանդ» բաժանորդ կունենա հիանալի հնարավորություն երկու օր անվճար անցկացնելու Արթուրս Աղվերան Ռեզորթ հյուրանոցում:

Օրանժ ֆիթնեսում ակումբային քարտ ձեռք բերելիս OrangePremier-ի բաժանորդները կստանան աննախադեպ 50% զեղչ, ինչպես նաև մեկանգամյա անվճար այցելության քարտ` որպես նվեր: ՊրոԼայֆ Վելնես և Սպայում անդամագրության քարտ ձեռք բերելիս OrangePremier-ի բաժանորդները կստանան 10% զեղչ և նվեր «սպա փաթեթ»՝ մի շարք ծառայություններով: Գործընկերների ամբողջական ցանկը, առաջարկվող առավելությունները և OrangePremier ծրագրի մյուս բոլոր մանրամասները կարելի է գտնել հետևյալ հասցեով: