«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Hi-Line ծառայության «Like+» նոր անսահմանափակ սակագնային փաթեթի գործարկման մասին: Նոր սակագնային փաթեթում ինտերնետի արագությունը կազմում է մինչև 3Մբ/վ, իսկ փաթեթի ամսական արժեքը 6000 դրամ է:
Hi-Line ծառայության բոլոր գործող բաժանորդներն, այդ թվում նրանք ովքեր «ԱրմենՏել» ընկերությունից ապառիկ ձեռք են բերել նոթբուք կամ նեթբուք տարաժամկետ վճարման կամ վարձակալման պայմանով կարող են անցում կատարել դեպի «Like+» անսահմանափակ սակագնային փաթեթ: Անցումը մեկ սակագնային փաթեթից մյուսին անվճար է:
«ԱրմենՏել» ընկերությունը պատրաստել է հերթական անակնկալն ինտերնետ ծառայություններից օգտվող իր բաժանորդների համար: 3Մբ/վ արագությունը մեծ ժողովրդականություն է վայելում մեր բաժանորդների շրջանում և շնորհիվ այս սակագնային փաթեթի մեր բաժանորդներն, այդ թվում նրանք, ովքեր մեր ընկերությունից ձեռք են բերել նոթբուքեր կարող են օգտվել Beeline Ինտերնետից նոր, ավելի հարմարավետ պայմաններով»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Hi-Line անսահմանափակ «Like+» սակագնային փաթեթների բաժանորդները պայմանագիրը կնքելու/վերակնքելու պահից սկսած առաջին 12 ամսվա ընթացքում իրավունք ունեն անցում կատարել միայն «Stream» սակագնային փաթեթին: