ՎիվաՍել-ՄՏՍ-ը վաճառում է նոր 4G USB ինտերնետ մոդեմ

Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետև ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նաև նոր` «Ինտերնետ էքսպրես MF820d» 4G USB մոդեմը:

Մոդեմն առաջարկում է ներբեռնման մինչև 100Մբիթ/վրկ և վերբեռնման մինչև 50 Մբիթ/վրկ արագություն: Սարքի արժեքը 80 000 դրամ է: Իսկ «Ինտերնետ էքսպրես 50» հետվճարային սակագնային պլանին առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում մոդեմը տրամադրվում է անվճար: