Հայտնաբերվել է պետական կառույցները վարակող վիրուս.Կասպերսկու Լաբորատորիա

«Կասպերսկու լաբորատորիան» հայտնաբերել է միջազգային ցանց «Կարմիր հոկտեմբեր» կոդային անվանմամբ՝ օգտագործվող կիբերլրտեսման համար: «Կարմիր հոկտեմբեր»-ի գործողության առաջին մասը հրապարակվել է լաբորատորիայի կայքում հունվարի 14-ին, իսկ 2-րդ մասը, որը պարունակում է մանրամասն տեխնիկական վերլուծություն բոլոր հայտնի մոդուլների մասին, մի քանի օրից նույնպես կհրապարակվի:

Փորձագետները հայտնաբերել են, որ վերջին 5 տարիների ընթացքում մի շարք երկրներում հաքերները կատարել են մի շարք հարձակումններ կառավարական մարմինների, գիտահետազոտական կենտրոնների և դիվանագիտական ընկերությունների դեմ:

Վիրուսը վերոհիշյալ կառույցներում տարածվում էր էլ.փոստին ուղղված ֆիշինգ հարձակման միջոցով: Յուրաքանչյուր հարձակման համար նախատեսված վիրուսի մոդելը պատրասվում էր անհատապես: Ըստ փորձագետների, հաքերներին հաջողվել է կատարել տասնյակ հարձակումներ և այդ կերպ հափշտակել տերաբայթ տվյալներ և միևնույն ժամանակ մնալ աննկատ: Վիրուսը, որն ունի մոտ 30 տարբեր մոդուլներ, «Կասպերսկու լաբորատորիան» անվանել է Backdoor.Win32.Sputnik: Այն կարողանում է հափշտակել տարբեր տվյալներ՝ txt-ից մինչև acid:

Լաբորատորիան իր զեկույցում նշում է, որ հափշտակվող տվյալներն ըստ երևույթին համարվել են չափազանց կոնֆեդենցիալ՝ պետական մակարդակի: Ամենից շատ վարակված երկրների թվում են Ռուսաստանը, ԽՍՀՄ նախկին երկրները և ասիական երկրներ: