Yandex-ը նախագծում է Facebook-ում որոնումներ կատարելու ծրագիր

Ռուսական խոշոր ինտերնետ ընկերություն Yandex-ը նախագծում է աշխարհի խոշոր սոցցանց Facebook-ում տեղեկությունների որոնման բջջային ծրագիր, հաղորդում է TechCrunch-ը՝ հղելով իր աղբյուրներին:

Ծրագիրը, որը ստացել է կոդային Wonder անվանումը հնարավորություն կտա Facebook օգտագործողին իմանալ, թե որտեղ են եղել և ինչ են արել իր ընկերները, այդ կերպ հեշտացնելով օգտագործողի՝ ռետորանի կամ երաժշտության ընտրությունը:

Հարցը ծրագրին կարելի է տալ թե՛ տեքստային և թե՛ ձայնային հրամանով: Օրինակ՝ «Ռեստորաններ Լոս Անջելեոսում, որտեղ եղել են իմ ընկերները»: Այս հարցումը ստանալուց հետո ծրագիրը կներկայացնի օգտագործողին ցուցակ:

Ինչպես գրում է РИА Новости-ն, Yandex-ի ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել ծրագրի նախագծման մասին այս լուրը: