Facebook-ի նոր iOS թարմացումը համալրվել է վիդեոտեսագրման ֆունկցիայով

Աշխարհի խոշոր սոցցանց Facebook-ը թարմացրել է իր iPhone ծրագիրը՝ հավելելով անմիջապես ծրագրից վիդեո ձայնագրելու և այն ընկերների հետ կիսելու հնարավորություն: Օգտագործողը կարող է ընտրել լուսանկար կամ տեսանյութ իր սմարթֆոնի ալբոմից կամ միանգամից կատարել վիդեոձայնագրություն Facebook ծրագրում:

Facebook 5.4 iOS թարմացումը համալրվել է նաև ձայնային հաղորդագրությունների ուղարկման ֆունկցիայով: Ավելի վաղ այս ամիս Facebook-ը թողարկել էր անվճար ձայնային զանգեր կատարելու հնարավորություն Facebook Messenger iOS ծրագրի միջոցով, սակայն այս ֆունկցիան դեռևս հասանելի է միայն ԱՄՆ-ում:

Facebook 5.4 iOS թարմացումը կարելի է անվճար ներբեռնել Apple App Store-ից: