Google-ը մայիսին կներկայացնի նոր Nexus 7

Google ընկերությունը ASUS-ի հետ համատեղ կթողարկի Nexus 7 պլանշետի թարմացված տարբերակը 2013թ. մայիսին: Ինչպես գրում է digitimes.com-ը, պլանշետի շնորհանդեսը հավանաբար կկայանա «Google I/O 2013» նախագծողների կոնֆերանսի շրջանակում:

Նորույթի հիմնական տարբերությունը նախորդ սերնդից լինելու է էկրանի թույլատվությունը: Nexus 7-ի երկրորդ սերունդն ունենալու է Full HD (1920 x 1080) էկրան: Պլանշետն ունենալու է 8/16/32Գբ տարբերակներ և արժենալու է 199, 249 և 299 դոլար համապատասխանաբար: Որպես օպերացիոն համակարգ օգտագործվելու է Android Jelly Bean-ը:

Բացի դրանից, ինտերնետ հսկան պլանավորում է թողարկել նոր թարմացված Nexus 10 պլանշետ, որն ունենալու  է քառամիջուկ պրոցեսոր: