«ԱրմենՏել» ընկերությունը տեղեկացնում է բջջային ցանցի տեխնիակական վերազինման մեկնարկի մասին

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բջջային ցանցի ընդլայնման, զարգացման և վերազինման մեծածավալ աշխատանքների մեկնարկի մասին: Ս.թ. փետրվարի 26-ից` երկու ամսվա ընթացքում, ընկերության բջջային ցանցի ենթակառուցվացքները կանցնեն  կառավարման նոր համակարգի, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի և կկատարելագործվի բջջային կապի ծառայությունների հուսալիությունը  և որակն ողջ ՀՀ տարածքում:

Ցանցի վերակառուցման ամբողջ ընթացքում, կառավարման նոր համակարգի անցման հիմնական աշխատանքները կիրականացվեն ոչ ծանրաբեռնված ժամերին և կեսգիշերից հետո: Ընկերությունը տեղեկացնեւմ է բջջային կապի հնարավոր սահմանափակումների մասին: Մասնավորապես, կարող են նկատվել  լրացուցիչ ծառայությունների տրամադրման ժամանակավոր դադարեցում կամ հաշվի լիցքավորման ուշացում: Ընկերությունը հայցում է իր հաճախորդների ներողամտությունը` հնարավոր անհարմարությունների համար և հավաստիացնում, որ կձեռնարկի բոլոր միջոցները տեխնիկական վերազինման հետևանքով բաժանորդին պատճառվող անհարմարությունները նվազեցնելու նպատակով: Այդ պատճառով հիմնական աշխատանքները կիրականացվեն գիշերային ժամերին:

Ցանցում գրանցվելիս կամ բջջային կապի լրացուցիչ ծառայություններից օգտվելիս խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք անջատել և միացնել հեռախոսը կամ զանգահարել Բաժանորդների սպասարկման կենտրոն` (08000) 0611 կարճ հեռախոսահամարին: